ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հիմնական «ընդդիմախոսների» հետ ունիսոնի մեջ են

Հիմնական «ընդդիմախոսների» հետ ունիսոնի մեջ են
24.07.2023 | 17:33

«Խնդրում եմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին»,- ասում է Սարգսյան Սերժը, դիմելով Բայդենին, Մակրոնին և Պուտինին:

Ինչո՞վ է տարբերվում Սարգսյան Սերժի դիրքորոշումը պաշտոնական Երևանի դիրքորոշումից:

Կարծում եմ՝ ոչնչով: Ավելին՝ պաշտոնական Երևանը նմանօրինակ դիրքորոշումը փորձում Է քողարկել, Սարգսյան Սերժը՝ ոչինչ չի թաքցնում:

Ստացվում է, որ Հայաստանում, Արցախի խնդրի շուրջ, իշխանությունը ոչ միայն չունի ընդդիմախոս, այլև՝ հիմնական «ընդդիմախոսների» հետ ունիսոնի մեջ է:

Մասնավորապես՝ Արցախի խնդրի շուրջ Քոչարյան Ռոբերտը բազմաբովանդակ լռում է, իսկ Սարգսյան Սերժը միայն «խնդրում է ապրելու հնարավորություն տալ արցախցիներին»:

Այլևս, Արցախի խնդրի շուրջ, Փաշինյան Նիկոլից բողոքելու տեղ չկա:

Վերջինիս բերեցին, հաղթեցրին, պարտեցրին, նորից հաղթեցրին:

Այժմ համապարփակ պարտությունն են մեղմացնում: Սա է գծած ճանապարհային քարտեզը:

Փաշինյան Նիկոլ, Քոչարյան Ռոբերտ,

Սարգսյան Սերժ...

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5860

Մեկնաբանություններ